1-02
ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am
 
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 
 
ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am
 
ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 
 

 
 
 

 

 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ոստիկանության կրթահամալիրի գրադարանային ֆոնդը համալրվեց նոր մասնագիտական գրականությամբ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ոստիկանության կրթահամալիրի գրադարանային ֆոնդը համալրվեց նոր մասնագիտական գրականությամբ

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Ծաղկաձորում անցկացված «Ժողովրդավարական ոստիկանություն» թեմայով դասընթացի 28 մասնակիցներին ավարտական հավաստագրեր հանձնելու և ՀՀ ոստիկանության կրթահամալիրին հերթական անգամ գրքեր նվիրելու նպատակով՝ նոյեմբերի 25-ին կրթահամալիր էր այցելել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությունը։
Ոստիկանական կրթական բարեփոխումների շարունակական աջակցության տրամադրման շրջանակում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրին նվիրեց հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով 83 անուն 190 օրինակ գիրք։
Գրքերի ցանկում ներառված են իրավական ոլորտի հրատարակություններ. եվրոպական միջազգային իրավունք, քրեական դատավարություն, պետության և իրավունքի տեսություն, օպերատիվ հետախուզական գործունեություն, կրիմինալիստիկա, քրեաբանություն, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող միջազգային փաստաթղթերի վերաբերյալ գրականություն։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն իր երախտագիտությունն հայտնեց դեսպան Արգո Ավակովին` շեշտելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մշտապես աջակցում է կրթահամալիրին՝ իր օժանդակությունը տրամադրելով բոլոր նախաձեռնություններին։
Դեսպան Արգո Ավակովն իր ավարտական խոսքում նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ապագայում ևս շարունակելու է կրթահամալիրին գրքեր նվիրելու նախաձեռնությունը։