1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պետի տեղակալն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության պետի տեղակալն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության անվտանգության հարցերով պատասխանատու Լասարո Բելագյիին և դիտորդական առաքելության անվտանության հարցերով փորձագետ Միշել Գալկովսկիին:
Ողջունելով հյուրերին՝ Աղասի Կիրակոսյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության մանրամասներ: Օրեր անց աշխատանքը կսկսի ոստիկանության օպերատիվ շտաբը, որի կազմում կգործեն տեղեկատվության հավաքման ու ամփոփման, օպերատիվ, իրավական, արագ արձագանքման, անկարգությունների հակազդման և տարբեր ուղվածության այլ խմբեր:
Ոստիկանության պետի տեղակալը հավաստեց, որ ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն էին, այնպես էլ այս անգամ Հայաստանում լինելու են թափանցիկ ու ազատ ընտրություններ:
Լասարո Բելագյին և Միշել Գալկովսկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու կարևոր տեղեկատվության համար ներկայացրին իրենց աշխատանքը: Հայաստան են ժամանելու 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:
Խոսվեց դիտորդների անտվանգության, հավաստի տեղեկատվության փոխանակման, նաև ընտրության օրը ոստիկանություն-դիտորդական առաքելություն անխափան կապի մասին:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: