1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԵԱՀԿ պատվիրակության հանդիպումները ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԵԱՀԿ պատվիրակության հանդիպումները ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ընդունեց ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեին և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգին:
Աշոտ Ահարոնյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց իր ղեկավարած վարչության աշխատանքը: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ առաջ սկսեց գործել ոստիկանության պաշտոնական police.am կայքը, վարչության պատրաստած հաղորդումներն ամեն շաբաթ հեռարձակվում են տարբեր հեռուստաընկերություններով, տպագրվում է շաբաթաթերթ, վարչության համապատասխան բաժինն էլ 24 ժամ հասանելի է լրագրողների համար:
Խոսվեց տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի, ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովման, զանգվածային միջոցառումների ժամանակ լրագրողների հետ տարվող աշխատանքի և այլ հարցերի շուրջ:
Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար վստահեցրին, որ շատ լավ են հասկանում ոստիկանության այս ստորաբաժանման կարևոր և միևնույն ժամանակ ծանր աշխատանքը, որովհետև նրանք երկուսն էլ Ֆրանսիայում և Շվեդիայում ծառայել են համանուն վարչություններում:
Քննարկվեցին և ուրվագծվեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ու ԵԱՀԿ համագործակցության ուղղությունները: Դրանք երկու կողմերի դրական գնահատականից հետո կյանքի կկոչվեն:
Նույն օրը Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Հյուրերը պրոֆեսորադասախոսական կազմի հետ շրջեցին կրթահամալիրի տարածքում եղան լսարաններում, ԵԱՀԿ աջակցությամբ կառուցված մարզասրահներում:
ԵԱՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր էքսկուրս անցկացնելու համար և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
Կողմերը քննարկեցին ոստիկանության կրթահամալիրի դասախոսների համար տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, անհրաժեշտ գրականության տպագրության և այլ հարցեր:
Մուշեղ Բաբայանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար և վերահաստատեց, որ համագործակցությունը տալիս է ցանկալի արդյունք:
Խոսվեց նաև ոստիականության ուսումնական կենտրոնի, քոլեջի և ակադեմիայի կրթական ծրագրերի մասին, նախանշվեցին համագործակցության նոր ուղղություններ: