ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները մեթամֆետամին ու հերոին են հայտնաբերել

Հուլիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, Եղվարդի խճուղու հյուրանոցներից մեկի մոտ հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին 3 անձի՝ իրենց մեքենայով հանդերձ։
Դավիթաշենի բաժանմունքում բերման ենթարկվածներից 33-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին շագանակագույն և սպիտակ փոշենման զանգվածներ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով։
Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածները մեթամֆետամին ու հերոին թմրամիջոցներ են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: