Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին
Օգոստոսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել 1969 թ. ծնված Գնել Օհանյանի վարած «ՎԱԶ-2112» և «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ. Օհանյանը և 2 ուղևորները, «Միցուբիշի ԻՕ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 22-ին, ժամը 3.30-ին Երևան քաղաքի 1-ին համալսարանական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված Գնել Օհանյանը գիտակցության չգալով մահացել է:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: