Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 3-ին, ժամը 08.30-ին, «Կիա» մակնիշի ատոմեքենան Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 38 շենքի մոտ բախվել է մետաղական ավտոտնակի:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 9-ին, Երևանի ՀԱԲ-2 թաղամասի թիվ 72 մանկապարտեզի մոտ իրար են բախվել «ԻԺ» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ բազկոսկրի փակ կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացուհի, ով հիվանդանոցում հայտարարել է, որ Երևանի Բագրևանդի փողոցում վայր է ընկել:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 12.40-ին, «Աուդի-80» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Երիտասարդության փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն` պատճառելով վնասվածք:
Վարորդը հրավիրվել է Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 4-ին, ժամը 02.20-ին, հիվանդանմոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա տղամարդ, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Ոսկեվազ գյուղի ավտովերանորոգման կետում վայր ընկնելու և գլուխը պատին հարվածելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, տղամարդու վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան նշված գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, Մարտիրոս-Սերս ճանապարհի 18,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 22.30-ին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Երևանյան փողոցում բախվել է կայանված «Միտսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի:
«Միտսուբիշի Պաջերո»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 3-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Վերին Ծաղկավան-Վարագավան ճանապարհի 19-րդ կմ-ում ձախ շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 21 մետր գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: