1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտեցին խանութից կատարված գողությունը

04.07.2022 15:59 Գողություն

Հունիսի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ: Մալիշկա գյուղի բնակչուհին հայտնեց, որ երեկոյան ժամը 5-ից հինգն անց կես, երբ ինքը բացակայել է իր խանութից, անհայտ անձը դրամարկղից գողացել է 80 հազար դրամ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ խանութպան կինը ոչ միայն կես ժամ տեղում չի եղել, այլև պարզապես բաց է թողել խանութի դուռը: Չնայած գողությանը նպաստող բոլոր հանգամանքներին` Եղեգնաձորի քրեական հետախույզներին ոչինչ չխանգարեց արագ բացահայտելու հանցագործությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ հափշտակությունը կարող է կատարած լինել Արարատի մարզի Վեդի համայնքի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ: Բացահայտումը տրամաբանական ավարտին հասավ համագործակցության շնորհիվ: Արտաշատի քրեական հետախույզների և ճանապարհային ոստիկանության ծառայողների օգնությամբ ահազանգից մոտ ժամուկես անց տղամարդը հայտնաբերվեց Արտաշատում ու բերման ենթարկվեց:
Հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը հարցաքննվել է ու տվել խոստովանական ցուցմունք: Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: