Եղեգնաձորի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 28-ի երեկոյան Վերնաշեն գյուղի 52-ամյա բնակիչը, օգտվելով Եղեգնաձորի Թամանցիների փողոցի տներից մեկի դուռը բաց լինելու և տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք էր գործել և գողացել բջջային հեռախոս:
Վերնաշենցի տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է գողացած հեռախոսը:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: