Եղեգնաձորի քրեական հետախույզները բացահայտել են շորթում
Մայիսի 20-ին 20-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ մայիսի 6-ին սոցիալական կայքով ծանոթացել է «Կ... Ս...» կնոջ անվամբ գրանցված օգտատիրոջ հետ, որի առաջարկով միմյանց են փոխանցել իրենց սեքսուալ բնույթի մերկ լուսանկարները: Հետո «Կ... Ս...»-ից ստացել է հաղորդագրություն՝ իր լուսանկարը չտեղադրելու և չտարածելու դիմաց 10 հազար դրամ փոխանցելու պահանջով, որը նույն օրը երեկոյան ինքը փոխանցել է «Տերմինալով»՝ «Կ... Ս...-ի» տված հաշվեհամարին:
Վայոց ձորի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումներով Եղեգնաձորի քրեական հետախույզները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է երևանցի 23-ամյա մի տղամարդ: Մայիսի 29-ի գիշերը, Հայաստանի սահմանը հատելու ժամանակ, Բագրատաշենի սահմանային անցակետում նա հայտնաբերվել և ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: