Եղեգնաձորի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
17.03.2022 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին Ռինդ գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող Արտաշես Հ.-ն:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: