Հետախուզվողները հայտնաբերվեցին Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին են տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով հետախուզվող 24-ամյա Հայկ Հ.-ն և 53-ամյա Վազգեն Մ.-ն:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: