Ատրճանակ և 54 փամփուշտ՝ եղևնիների պուրակում
29.10.2014 10:10
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Արագածի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ զենք-զինամթերք է թողել Միրաք գյուղի խաչմերուկից վերև` եղևնիների մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և 5.45 մմ տրամաչափի 54 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: