ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության հարցերով խորհրդատուն ՀՀ ոստիկանությունում

ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության հարցերով խորհրդատուն ՀՀ ոստիկանությունում
Փետրվարի 7-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության հարցերով խորհրդատու Սթիվեն Բրաունին:
Հանդիպման ընթացքում հյուրի կողմից ներկայացվեցին ՀՀ ոստիկանության հետ համագործակցության շրջանակներում 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես և ոստիկանության ոլորտում իրականացված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: 
Սթիվեն Բրաունը դրվատանքի խոսքեր ուղղեց ՀՀ ոստիկանությանը` համակարգում կատարված նշանակալի բարեփոխումների առնչությամբ` ընդգծելով, որ այդ կարևոր ձեռքբերումների շնորհիվ ՀՀ ոստիկանությունը ուժ գործադրող մարմնից վերափոխվել է հասարակությանը ծառայություններ մատուցող կառույցի: 
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը շնորհակալություն հայտնելով Սթիվեն Բրաունին` ընդգծեց, որ ԵՄ խորհրդատվական խմբի կողմից տարվող աշխատանքները կարևոր օժանդակություն են ՀՀ ոստիկանության կողմից արձանագրված ձեռքբերումներն ամրապնդելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև առաջիկայում համատեղ իրականացվելիք աշխատանքները:
 
 
 
 

Նամակ ՀՀ ոստիկանության պետին


Օրեր առաջ ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության հարցերով խորհրդատու Սթիվեն Բրաունը նամակ էր հղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, որում մասնավորապես ասվում էր.

«Հարգարժա՛ն պարոն Գեներալ-լեյտենանտ
Հենց նոր իմացա հայկական մամուլում տեղ գտած Ձեր հունվարի  15-ի ելույթի մասին:   
Հույս ունեմ, որ կներեք ինձ այս ազատության համար, սակայն զուտ անձնական տեսանկյունից ուզում եմ օգտվել առիթից ու թե՛ արտահայտել հիացմունքս և թե՛ շնորհավորել Ձեզ` այս կարևոր  դիրքորոշման համար: Իմ կարծիքով Ձեր խոսքում նշված ոստիկանության  տեսլականը  ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանությունն ունի արժանի ղեկավար, այնպիսին, ինչպիսին  անհրաժեշտ էր ունենալ և որին նա արժանի էր: Ահա այսպիսի հանրային և բաց նախաձեռնությունն է, որ կօգնի բարձրացնել Ոստիկանության բարի համբավը  թե՛ հայ  հասարակության և թե՛ միջազգային հանրության շրջանում և  անխուսափելիորեն կամրացնի վստահությունը օրենքի գերակայության հանդեպ»: