ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ենթարկվել են կարգապահական տույժերի

ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած իր գրությամբ հայտնել է, որ 2012 թ. փետրվարին Երևանի Չայկովսկու փողոցում անչափահաս Ն.-ին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմնի կողմից տրված հանձնարարություններով ոստիկանության համապատասխան բաժինների կողմից անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չեն իրականացվել:
Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության արդյունքներով՝ ոստիկանության 22 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում` ոստիկանության տարածքային բաժինների 5 պետեր, քրեական հետախուզության բաժանմունքների 7 պետեր: