Ոստիկանների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների ու որոնողական աշխատանքների շնորհիվ բացահայտվեց հերթական ավազակային հարձակումը
Դեկտեմբերի 20-ին և 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդումներ էին ստացվել 1996 թ. ծնված Գևորգ Ս.-ի և նույն թվականին ծնվածներ Ռաֆիկ Ռ.-ի ու Հովհաննես Մ.-ի կողմից ավազակային հարձակումներ կատարելու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների ու որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ Գևորգ Ս.-ն և Հովհաննես Մ.-ն 2015 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ին, Վարդանանց փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում, ատրճանակների սպառնալիքով, օպերատոր Վահան Մ.-ից հափշտակել են պարանոցի ոսկյա շղթան և 125.000 դրամ:
Շղթան առգրավված է:
Գևորգ Ս.-ն և Ռաֆիկ Ռ.-ն կալանավորված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հովհաննես Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: