«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մահացել է
12.03.2016 11:39
ՃՏ պատահարներ
Մարտի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԿրԱԶ» բեռնատարի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորուհին` 1997 թ. ծնված Մարի Քիրաջյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: