Երկու հրացան և փամփուշտ կրակող ինքնաշեն սարք՝ կամավոր
24.06.2015 10:18
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, իսկ 1977 թ. ծնված Գառնիկ Մ.-ն՝ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք:
***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Ազատ Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-54» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: