ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Եռամարտի ծառայողական առաջնություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2019 թվականի օրացուցային պլանի համաձայն` սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում անցկացվեց եռամարտի ոստիկանության ծառայողական առաջնություն: Մրցույթին մասնակցում էին ոստիկանության 17 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը: Եռամարտում ընդգրկված վարժություններն էին` հրաձգություն, նռնակի նետում և 100 մետր վազք:
Թիմային հաշվարկում հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության կրթահամալիրի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հավաքականները:
Մրցանակային տեղ գրաված ծառայողները պարգևատրվեցին դիպլոմներով, ժամացույցներով ու դրամական պարգևներով:
Պարգևները հանձնեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի պաշտոնակատար Հրայր Հայրապետյանը: