ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ
06.01.2016 16:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 3-ին, ժամը 12.50-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արիստակես Բ.-ն, ով 2015 թ. սեպտեմբերի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: