Հայտնաբերվեց հերթական գրպանահատը
18.02.2016 09:54
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ եղած տոպրակում հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային և սուպերմարկետների քարտեր և 34.000 դրամ:
Պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ 1956 թ. ծնված Ռուզաննա Ղ.-ի պայուսակից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: