Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 18-ին, ժամը 18.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցի թիվ 18/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 18-ին, ժամը 08.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 17 հասցեի դիմաց բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21115» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21115»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: