ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հարվածներ՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Փետրվարի 21-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատ գյուղի ֆերմայի դիմաց կռիվ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, նշված վայրում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Թամար Ռ.-ն ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել 1973 թ. ծնված Վահիկ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Վահիկ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: