ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանդիպում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության և անձնակազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիպում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության և անձնակազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության և անձնակազմի հետ:
Ոստիկաններին և նրանց ընտանիքներին շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ծառայության կազմակերպման խնդիրներին:
Ոստիկանության պետը նշեց, որ բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որակական տեղաշարժ է կատարվել ոստիկանության Երևան քաղաքի ու ենթակա ստորաբաժանումների գործունեության մեջ, և համոզմունք հայտնեց, որ առաջիկայում այդ գործընթացն անշրջելի կդառնա:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև ոստիկանության ծառայողների պատրաստականության ամենօրյա բարձրացման, մասնագիտական ունակությունների կատարելագործման ու աշխատաոճի արդիականացման անհրաժեշտությունը, ինչը ոստիկանության մարդակենտրոն գործունեության հաջողության գրավականն է:
Ոստիկանության պետը անձնակազմին շնորհակալություն հայտնեց հասարակական կարգի պահպանման ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և հանդուրժողականության համար՝ նկատելով, որ լինելով քաղաքացու կողքին, ոստիկանությունն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում պետք է անի ամեն ինչ հասարակական կարգուկանոնի և անվտանգության ապահովման համար:
Հանդիպման ավարտին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի խումբ ծառայողներ՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման և մարտական պատրաստականության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես և ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի քսանչորսերորդ տարեդարձի, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացան խրախուսանքների: