1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.01.2016 12:07 ՃՏ պատահարներ

Հունվարի 19-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 13.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 03.55-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ծնկի կոտրվածքով բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայի թիվ 14 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 21-ամյա երիտասարդի, որից հետո բախվել է էլեկտրասյանը, այնուհետև յուղի տարաների, որոնք լցվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Վարորդը և վրաերթի ենթարկված երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 11.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և 34-ամյա քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի գյուղից դեպի «Խոր Վիրապ» սրբավայր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ անրակի ձախ ցայլոսկրի փակ կոտրվածքներ տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 41-ամյա քաղաքացուհի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջում, ինչի հետևանքով ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ԿՎԶ» մակնիշի ավտոբուսը Արմավիր-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կողաշրջվել է ճանապարհի միջնամասում գտնվող կանաչապատ գոտու վրա, ինչի հետևանքով 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 19-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Հենրիկ Աբրահամյան փողոցում ճանապարհի երթևեկելի մասում սահքի մեջ ընկնելով վրաերթի է ենթարկել երկու երիտասարդի, իր ավտոմեքենայով տեղափոխել նրանց հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: