ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի Կիևյան կամրջի վրա և Դ. Անհաղթի ու Ռուբինյանց փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել

21.04.2015 16:17 ՃՏ պատահարներ

Ապրիլի 20-ին, ժամը 19.30-ին, Երևանի Կիևյան կամրջի վրա իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Մարչ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 20-ին, ժամը 23.30-ին, Երևանի Դ. Անհաղթի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը և «ԲԻԴ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: