1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.05.2015 17:54 ՃՏ պատահարներ

Մայիսի 2-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 23.30-ին, «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 7/5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 26 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 12.20-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կասյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Մայիսի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում «Իժ Պլանետա» մակնիշի մոտոցիկլետը բախվել է մշակույթի տան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 67-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ջրվեժ-Աբովյան ճանապարին իրար են բախվել «Պորշ» և «Պրադո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Պորշ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Գորիս ճանապարհի 131-րդ կմ-ի հատվածի զուգահեռ հողածածկ ճանապարհի երթևեկելի մասից «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ճանապարհի աջակողմյան հատվածը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին, ժամը 23.00-ին, Երևանի Չկալովի փողոցի թիվ 39 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, բախվել մայթեզրին կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև «Մերսեդես»-ը դուրս է եկել մայթ և վրաերթի ենթարկել երկու քաղաքացու, պատճառելով մարմնական վնասվածքներ և բախվել նույն փողոցի թիվ 39 հասցեի մետաղյա դռանը:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին, ժամը 01.30-ին, Երևանի Վաղարշյան և Սոսեի փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին ու էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-318» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: