Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի ենթարկված 77-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 6-ին, ժամը 12.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: