ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երդման արարողություն ոստիկանության կրթահամալիրում

Հունվարի 29-ին ոստիկանության կրթահամալիրում, ավանդույթի համաձայն, ոստիկանության ծառայողի երդման հերթական արարողությունն էր: Սակայն օրը հեթական չէր ուսումնական կենտրոնի սովորողների համար: Կրթօջախն ուսումնական նոր միջավայր, նոր գիտելիքներ ու հեռանկար էր խոստանում:
Նրանք 2019-2020 թթ. ուսումնական տարվա նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ եռամսյա դասընթացներ պետք է անցնեն: Կատարողական բարձր պատրաստականություն ունենալու համար մասնագիտական հմտություններ են պետք` օրենքների ու իրավաբանական հասկացությունների իմացություն, ֆիզիկական ու մարտական պատրաստվածություն և բազմապիսի այլ գիտելիքներ, որ անհարժեշտ են հասարակական կարգն ապահովելու, հանցագործությունները նախականխելու, կանխելու ու բացահայտելու համար:
Երդվում են ամուր պահել հայոց պետականությունը` հավատարիմ լինելով սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը: Եվ, իհարկե, այդ ամենն իրականացնել արդար ու անկողմնակալ, ազնիվ և բարեխիղճ:
Իրավախախտ քաղաքացուն կարգի հրավիրող ոստիկանը չի կարող թափթփված տեսք ու շարժուձև ունենալ: Հանդիսավոր երթի ժամանակ նրանց շարային քայլն ու կեցվածքն ինքնին փաստում էին, որ պատրաստ են անցնելու ոստիկանի պատասխանատու և պատվախնդիր ուղին:
Ուսումնական հաջողություններ մաղթենք նրանց:
Բարի երթ` հիմնավոր գիտելիքներով դեպի արժանապատիվ ծառայություն: