ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք հրացան և փամփուշտներ՝ կամավոր

1974 թ. ծնված  Մուշեղ Գ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հանձնել է 12 մմ տրամաչափի, կարճեցված փողով հրացան, 7,62 մմ  տրամաչափի 7 և 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտ:

 ***

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1977 թ. ծնված  Հայկազ Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-27Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

 ***

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Նորիկ Գ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հարթափող հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: