Երեխային պահելուց չարամտորեն խուսափողին հայտնաբերեցին
25.06.2014 10:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 23-ին, ժամը 22.15-ին, Բագրատաշեն անցակետով ՀՀ ժամանելուց հետո բաժին է ներկայացվել 1976 թ. ծնված Հովիկ Ս.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: