1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երեք գողություն՝ երեքն էլ հայրենի գյուղում. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

26.10.2022 12:03 Գողություն

Հոկտեմբերի 2-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն է զանգել Արարատի մարզի Ոստան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ:
Ոստան գյուղում բնակարանային գողության առաջին դեպքը չէր. ևս մեկը եղել էր օգոստոսին, մյուսը` մարտին: Վերջին գողությունը նման էր նախորդներին. տանը մարդ չկար, և տեխնիկական միջոց կիրառելով՝ բացել էին տան հետնամասի պատուհանը, կոտրել ննջարանում դրված սեյֆը և տարել զարդեր ու փող:
Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Վարկածը, որ երեք գողությունն էլ մեկ մարդու ձեռքի գործն է, նեղացրեց կասկածվողների շրջանակը: Ի վերջո, Արտաշատի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, և հոկտեմբերի 19-ի ցերեկը, երբ արդեն ձեռք էին բերվել բավարար ապացույցներ, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Ոստան գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ: Նա ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին և փաստերի ճնշման տակ տվեց խոստովանական ցուցմունք:
Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդը խոստովանեց, որ մարտի 24-ին, ճշտելով, որ տանը մարդ չկար, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էր պատուհանը, մտել Ոստան գյուղի մեկ այլ տուն և գողացել ոսկյա զարդեր ու 250 հազար դրամ: Նույն կերպ, արդեն օգոստոսի 31-ին, մտել էր Ոստան գյուղի ևս մեկ տուն ու կրկին փող ու ոսկեղեն տարել:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: