Երեք մեքենաների բախում և մեկ զոհ՝ Եղվարդի խճուղում
Նոյեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Եղվարդի խճուղում իրար են բախվել 1982 թ. ծնված Գառնիկ Կ.-ի վարած «Օպել», 1981 թ. ծնված Միքայել Մ.-ի վարած «Մերսեդես-Բենց» և 1991 թ. ծնված Մինաս Հ.-ի վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գառնիկ Կ.-ն և ուղևորներ՝ 1990 թ. ծնված Մարինե Կարապետյանը, 2013 թ. ծնված Արսեն Կ.-ն, 1996 թ. ծնված Բորիս Կ.-ն, Միքայել Մ.-ն և ուղևոր Արամայիս Բ.-ն, Մինաս Հ.-ի ուղևոր Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մարինե Կարապետյանը գիտակցության չգալով՝ նոյեմբերի 4-ին, ժամը 9-ին մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: