ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երեք վրաերթ մայրաքաղաքում

01.11.2013 10:49 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                           ***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Տիգրանյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                           ***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: