1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2013 թ. փետրվարի 11-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Զաքյան փողոց-Խորենացի փողոց, Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոց, Աբովյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Կորյունի փողոց և Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկներում, ինչպես նաև «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 13.9 և 14.0 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք)` Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք և Արմավիր քաղաքից դեպի Երևան քաղաք ուղղությունների վրա (երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) ու Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում (երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
Ճանապարհային ոստիկանություն