ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի ապրիլի 8-ին Երևան քաղաքի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ.Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ, 2-րդ գոտիով՝ ուղիղ, 3-րդ գոտիով՝ դեպի ձախ:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ