ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում 2019թ. հուլիսի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Աբովյան քաղաքի կողմից դեպի նշված խաչմերուկ ուղղության երթևեկելի մասի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում, կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները կարող են ձախ շրջադարձով երթևեկել դեպի Զ.Քանաքեռցու փողոց կամ կատարել հետադարձ՝ չխոչընդոտելով ուղիղ՝ Թբիլիսյան խճուղով դեպի Ազատության պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին:

 


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ