Երիտասարդը հանձնել է կնոջ հանգուցյալ պապի հրացանը
20.09.2019 12:17
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 19-ին, ժամը 14.20-ին, Այրում համայնքի 29-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «Իժ-18 Ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է կնոջ պապին (մահացել է 2019թ.):
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: