ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում և Նորագավիթում ավտոմեքենաներ են բախվել

12.06.2015 10:19 ՃՏ պատահարներ

Հունիսի 8-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար էին բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Հունիսի 11-ին, ժամը 12.45-ին, նշված վթարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ին ուղևորուհին մարմնական վնասվածքներով ընդունվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 11-ին, ժամը 17.00-ին, Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 64 տան դիմաց «ՄԱԶ-5334» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶել»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: