ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկաթգծից կատարված գողությունը բացահայտեց

18.03.2019 17:32 Գողություն

Մարտի 16-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, կտրելով՝ գողացել են նշված ՓԲԸ-ին պատկանող «Հրազդան» կայարանի երկաթգծի 128 կմ-ի 1-ին պիկետից մինչև 2-րդ պիկետն ընկած տարածքի երկաթգծի 21 պղնձյա հաղորդիչները:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.00-ին, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 55 շենքի մերձակա երկաթգծի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Հրաչիկ Ղ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել պղնձյա հաղորդիչները:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`