Բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացավ ոստիկանություն
10.11.2018 12:45
Հետախուզվողի հայտնաբերում

«Զինանոց-2018» համալիր օպերտաիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Արտաշատի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 9-ին, ժամը 12.40-ին բաժին է ներկայացել 28-ամյա Գարիկ Թ.-ն, ով օգոստոսի 29-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդ. 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: