1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկները հրազեն են հայտնաբերել. երկու անձ ձերբակալվել է

Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններն ապօրինի հրազեն են հայտնաբերել։ Նրանք ժամը 4.10-ի սահմաններում Նոր Նորքի Թևոսյան փողոցում ստուգման նպատակով մոտեցել են երկու երիտասարդի։ Երիտասարդները հայտնել են իրենց անունները, ապա Վարդան ներկայացած անձը մոտի պայուսակը նետել է ընկերոջ ուղղությամբ, նա էլ՝ նետել է թփերի մեջ։ Այնուհետև երիտասարդները փախել են։ Պարեկներին հաջողվել է մեկին բռնել ու ձերբակալել, իսկ մյուսը շարունակել է փախուստը։ Նրա արտաքինի վերաբերյալ կողմնորոշումներ են փոխանցվել Նոր Նորքում ծառայություն իրականացնող այլ կարգախմբերի, որոնք էլ կարճ ժամանակում հայտնաբերել ու ձերբակալել են։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով։ Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը. Երևանի բնակիչ են՝ 24 և 19 տարեկան։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Նրանք ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Կատարվում է նախաքննություն: