ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու գողություն ոսկյա իրերի խանութից

07.03.2014 16:19 Գողություն

Մարտի 6-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 12.20-ին, Մյասնիկյան փողոցում գտնվող ոսկյա իրերի խանութից բացահայտ հափշտակել է 400.000 դրամ արժողության, 32.2 գ ընդհանուր քաշով ոսկյա շղթա:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմեն Ս.-ն 2013 թ. դեկտեմբերին նույն խանութից գողացել է 10 գ քաշով ոսկյա 2 մատանի` պատճառելով 130 000 դրամի նյութական վնաս:
Արմեն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: