ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու կաղնի հատելու փաստով հետաքննություն է կատարվում

Հուլիսի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Զամառլուի ձոր» կոչվող տարածքում ծառեր են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը «Եղեգնուտի» անտառտնտեսության «Վահագնի» անտառպետության թիվ 7 պահաբաժնում բենզասղոցով ապօրինի ծառահատում կատարելիս՝ հայտնաբերել և բերման է ենթարկել 1953 թ. ծնված Ջանիկ Ա.-ին, որը հայտարարել է, որ նշված տեղանքից ինքը 2 կաղնի է հատել:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Եղեգնուտի» անտառտնտեսությանը:
Նշանակվել մասնագիտակամ ստուգում:
Բենզասղոցն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: