ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու հրացան, նռնակ, պահունակ, փամփուշտներ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1957 թ. ծնված Գառնիկ Ք.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1964 թ. ծնված Մանուկ Մ.-ն և կամավոր հանձնել «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:


***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Ռոման Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 33 և 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: