Երկու հրացան՝ այգու տնակի տանիքից
17.07.2013 11:36
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Գոռ Ղ.-ն և կամավոր հանձնել «ԻԺ 27» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի և «ՏՕԶ-8Մ» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացաններ՝ հայտնելով, որ դրանք հայտնաբերել է հունիսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր այգու տնակի տանիքից, որը պատկանել է հանգուցյալ հորը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: