Պատահար Իսակովի պողոտայում. երկու մարդ զոհվել է /ԼՐԱՑՎԱԾ/
12.05.2016 12:07
ՃՏ պատահարներ
Մայիսի 10-ին, ժամը 00.10-ին, Երևանի Իսակովի պողոտայում գտնվող գազալցակայանի մոտ «Մերսեդես G 500»-ը բախվել է «Ֆոլքսվագեն Բոռա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի սրահում գտնվող 5 անձինք անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ 1984 թ. ծնված Արմեն Ասատրյանը և ոմն Ալիկ մահացել են:
Պարզվել է, որ ոմն Ալիկը 1992 թ. ծնված Ալեքսան Ալավերդյանն էր:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: