ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1955 թ. ծնված Դշխուն Ք.-ն և կամավոր հանձնել կարճեցված փողով 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի 31 փամփուշտ` դրանց համար նախատեսված ժապավենով, 5.45 մմ տրամաչափի 104 և 23 մմ տրամաչափի 6 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: