ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու գրպանահատությունն էլ նույն անձն էր կատարել

27.04.2019 11:08 Գողություն

Ապրիլի 26-ին ոստիկանության Արաբկիր բաժնում գրպանահատության երկու դեպք գրանցվեց: Ժամը 14.15-ից 14.30-ն ընկած ժամանակահատվածում, 47 երթուղու ավտոբուսի սրահում մի տղամարդու գրպանից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ եղել էին, բանկային, կուտակային, զեղչային և նույնականացման քարտեր: Իսկ երեկոյան, դարձյալ նույն երթուղու մեկ այլ ավտոբուսում, ուղևորուհու պայուսակից դրամապանակ էին գողացել, որի մեջ փող և այցեքարտեր կային:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Կասյան փողոցից նշված գողությունները կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ Գուրգեն Ս.-ին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Երկու դեպքով էլ գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: