Նոյեմբերի 18-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հրաչյա Ս.-ին:
Պարզվել է, որ նախկինում նրա ծանոթուհին իր բնակարանի մուտքի դռան մի բանալին վստահել էր նրան: Եվ ահա հուլիսի 29-ին, ժամը 21.30-ին, Հրաչյա Ս.-ն դուռը բացելով մտել էր բնակարան և օգտվելով ծանոթուհու բացակայությունից` հյուրասենյակի սեղանի վրայից գողացել էր բջջային հեռախոս` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: