Երևանում «Մերսեդես Բենց»-ը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, Արտաշատում «ՎԱԶ-2109»-ը՝ 5-ամյա տղայի
16.09.2015 11:13
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.40-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 30/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 20/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: